

ԷկոԼուր
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով Հայաստանի նախագահական ընտրություններւմ փետրվարի 18-ին հաղթեց գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա հավաքել է 861160 ձայն, կամ ձայների 58,64%-ը: Նրա հիմնական մրցակից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց 539672 ձայն, կամ ձայների 36,75%-ը:
«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հավաքեց 31643 ձայն, կամ ձայների 2,15%-ը:
«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը հավաքեց 18093 ձայն, կամ ձայների 1,23%-ը:
Մնացած թեկնածուները հավաքեցին 1%-ից պակաս ձայն՝ Անդրեաս Ղուկասյանը՝ 0,57% (8328), Վարդան Սեդրակյանը՝ 0,42% (6203), Արման Մելիքյանը՝ 0,24% (3516):
Ընտրությունների արդյունքները հաստատված ըստ բոլոր 1988 ընտրական տեղամասների:
Փետրվար 19, 2013 at 10:35
