

ԷկոԼուր
ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ փետրվարի 18-ին, միայն i-Ditord-ի էլեկտրոնային քարտեզի վրա ընտրությունների օրը գրանցվել է խախտումների մասին 361 ահազանգ: Ըստ ցուցանիշների՝ 79 խախտումը ընտրությունների անցկացման կարգին է վերաբերում, 43 դեպքը՝ կեղծարարությանը, 59 դեպքը՝ հասարակական կարգի խախտմանը:
Մամուլը գրում է իշխանության ներկայացուցիչների կողմից խախտումների եւ ճնշումների մասին: Ոստիկանությունը զբաղվել է հայտարարված 70 խախտումների դեպքերով: Էրեբունի եւ Շենգավիթի համայնքներում գրանցված 2 դեպքի համար ոստիկանությունը հարուցել է քրեական գործ: Մնացած դեպքերում հայտարարվել է, որ հետաքննություն է ընթանում:
Լուսանկարը վերցված է ankakh.am կայքից
Փետրվար 19, 2013 at 12:01
