Ինքնակազմակերպման հավաք Մաշտոցի պուրակում

Ինքնակազմակերպման հավաք Մաշտոցի պուրակում

ԷկոԼուր

Մի շարք հասարակական գործիչներ, մտավորականներ եւ ակտիվիստներ նախաձեռնել են ազգային նպատակների եվ խնդիրների առաջադրմանն ու իրականացմանն ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման քաղաքական գործընթաց: Այս մարդկանց խումբն Նախախորհրդարանի անդամներից են` իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը,  սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, լուսանկարիչ, բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, հասարակական ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը, սիստեմային վերլուծաբան Նիկիտա Զարոբյանը եւ ուրիշներ:

Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետություն ստեղծելու նպատակով փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի օրը, ժամը 18:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու է ինքնակազմակերպման հավաք, որի ընթացքում նախատեսվում է.
ա) ներկայացնել այլընտրանքային ընտրությունների միջոցով նոր որակի պետության Հիմնադիր խորհրդարանի կազմավորման վերաբերյալ մոտեցումները,
բ) քննարկել քաղաքացիական նախաձեռնությունների հեռանկարը նոր որակի պետության ստեղծման գործընթացի համատեքստում,
գ) սկսել Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակագրումը,
դ) պատասխանել քաղաքացիներին հետաքրքրող հարցերին:

Փետրվար 19, 2013 at 17:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր