Կապանում Սերժ Սարգսյանը պարտվել է, իսկ Քաջարանում…

Կապանում Սերժ Սարգսյանը պարտվել է, իսկ Քաջարանում…

ԷկոԼուր

Սյունիքի մարզի  հանքարդյունաբերական Կապան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ գործող նախագահ  Սերժ Սարգսյանը պարտություն է կրել:  Նա հավաքել է 7274 ձայն (42.1%), իսկ “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկել է 9375 կապանցի (54.3%): Ինչպես տեղեկացնում է “Սյունյաց երկիր” թերթը անկախության տարիներին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջին անգամ երկփեղկվել է Քաջարան քաղաքի ընտրազանգվածը: Գործող նախագահի գլխավոր մրցակիցն առաջին անգամ ստացել է քվեների 45.7%-ը: Րաֆֆի Հովհաննիսյանին 257 ձայնով գերազանցել է Սերժ Սարգսյանը (52.53%): Վերջինս, միաժամանակ, երեք ընտրատեղամասից մեկում պարտություն է կրել: “Արդեն իսկ ակնհայտ է, որ կոմբինատի սեփականաշնորհման անվան տակ 2004թ. տեղի ունեցած կողոպուտից հետո ունեզրկված քաջարանցիներն արթնության նշաններ են ցույց տալիս: Քաջարանցիները 2008-ից ի վեր հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հետ կվերադարձնի մի քանի հոգու կողմից իրենցից գողացածը, բայց նրանց սպասելիքները չարդարացան…”, - գրում է թերթը: Սակայն Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի եւ Ագարակ քաղաքներում Սերժ Սարգսյանին անվերապահ աջակցություն է ցուցաբերվել: Գորիս քաղաքում ընտրողների 71.5%-ը (7250 հոգի) քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: 2571 քվե ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեղրիում 1787 հոգի (67.72%) քվեարկել է հօգուտ գործող նախագահի: Րաֆֆի Հովաննիսյանն այդ համայնքում ստացել է 707 քվե: Ագարակում՝ 84.27% (2925 ընտրող) ձայն են տվել Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 454 հոգի:

Փետրվար 20, 2013 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր