

ԷկոԼուր
Մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվել է ակտիվ քաղաքացիների կոչը, ովքեր չեն ընդունել Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին իր ընտրական իրավունքի միջոցով հստակ «ՈՉ» է ասել գործող հանցավոր համակարգին: Չնայած դրան այսօրվա հանցավոր համակարգը փորձում է քողարկել համատարած ընտրակեղծիքները: Միևնույն ժամանակ միջազգային դիտորդական առաքելությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք, որպես ՀՀ ազատ, ակտիվ քաղաքացիներ, չենք ընդունում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և հայտարարում ենք, որ.
-մինչև վերջ պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը և քվեն
-տեր կանգնելով այդ իրավունքին՝ չենք հանդուրժելու ցանկացած գործարք կամ պայմանավորվածություն հանցավոր համակարգի հետ
-իրականացնելու ենք ՀՀ ակտիվ քաղաքացիներին որոշումների ընդունման գործընթացներում ներգրավվելուն ուղղված գործողություններ
Փետրվար 20, 2013 at 17:58
