

Արմենպրեսս
Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները նվազել են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի փետրվարի 18-24-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: Ոսկու համար սահմանվել է գնման գին` 19756.05 (-314.38), բացթողնման գին` 21473.97 (-341.72), արծաթի գնման գին` 370.66 (-10.05), բացթողնման գին` 402.89 (-10.93), պլատինի գնման գին` 20552.73 (-37.03), բացթողնման գին` 22339.92 (-40.25), պալադիումի գնման գին` 9163.64 (+77.4), բացթողնման գին` 9960.48 (+84.13):
Փետրվար 21, 2013 at 15:31
