Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կստորագրվի բնապահպանության ոլորտում համագործակցության հռչակագիր

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կստորագրվի բնապահպանության ոլորտում համագործակցության հռչակագիր

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալմայերը  կստորագրեն համագործակցության հռչակագիր: Այն կստորագրվի Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, նախարար փետրվարի 25-28–ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման և հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների և արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության  ոլորտի մասնագետների փորձի փոխանակման  խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված  բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման (ՙԱրփի լիճ՚ ազգային պարկ)  վերաբերյալ:

Փետրվար 25, 2013 at 17:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր