

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջեւ ստորագրվել է հռչակագիր “Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին”: Հռչակագիրը ստորագրել են նախարարներ Արամ Հարությունյանը եւ Պետեր Ալտմայերը:
Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հռչակագիրը վերաբերում է շրջակա միջավայրի պահպանությանը, բնական ռեսուրսների կայուն ու էկոլոգիապես անվտանգ օգտագործմանը:
Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում:
Փետրվար 27, 2013 at 15:50
