ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Երեւանի կոշտ թափոնների կառավարման հարցով

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Երեւանի կոշտ թափոնների կառավարման հարցով

ԷկոԼուր

Վերակառուցան եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՎԶԵԲ-ի  ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է Բանկի համայնքային և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների փոխտնօրեն Լին Օ՚ Գրեդին: Մասնավորապես, կողմերը քննարկել են կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրագործման հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերևի բաժինը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար:

Փետրվար 28, 2013 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր