

ԷկոԼուր
Տարեսկզբին շահագործման է հանձնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կեղտաջրերի մաքրման նորակառույց կայանը: «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում նման կայաններ են կառուցվել նաեւ Գավառ եւ Վարդենիս քաղաքներում` լճի ավազանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով: Կայաններն ամբողջ հզորությամբ կգործարկվեն այս տարվա ապրիլին: Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչեւ 19000 խմ, իսկ Մարտունի եւ Վարդենիս քաղաքների համար`մինչեւ 9500 խմ: Կայանների կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքներում կառուցվել են նաեւ կոյուղագծեր` ընդհանուր առմամբ 52 կմ երկարությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը:
Մարտ 06, 2013 at 18:21
