

ԷկոԼուր
2013-ի փետրվարի 21-ից 23-ը Կիևում կայացած նախկին Խորհրդային Միության երկրների «Կանաչ քաղաքների» համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով և ծաղկային ձևավորումներով Երևանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:
2012թ. Երևանում տնկվել է 40 հազար ծառ: Այս գարնանը կտնկվեն շուրջ 50 հազար մշտադալար ծառ ու թուփ:
Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին է պատվիրակվել կանաչ տարածքները վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վարչական տույժեր կիրառելու գործառույթը:
Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Մարտ 09, 2013 at 15:10
