

ԷկոԼուր
Մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, Բնապահպանության նախարարությունը կազմակերպում է «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումներ: Այս լսումներին դիտարկվելու է «Մեգաէներջի» ՍՊԸ-ի ներկայացրած նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը, հասարակական կարծիքը, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքները:
Հիշեցնենք, որ 2012թ. «Մեգաէներջի» ընկերությունը սկսեց փոքր ՀԷԿ-ի կառուցումը Գետահովիտ գյուղի տարածքում, սակայն շինարարության թույլտվություն էր ստացել Ենոքավանի գյուղապետից, ինչն առաջացրել էր երկու գյուղերի բնակիչների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների բողոքը: Ենոքավանի գյուղապետն իր կողմից տրված թույլտվությունը չեղյալ ճանաչեց, եւ քաղաքացիական նախաձեռնությունները պահանջեցին պատասխանատվության կանչել ընկերությանը եւ Բնապահպանության նախարարության պատասխանատու անձանց, ովքեր թույլ էին տվել խախտումներ:
Մարտ 12, 2013 at 14:44
