

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանը Համահայկական բնապահպանական ճակատին առաջարկում է ծառատունկ անել «Հաղթանակ»-ի զբոսայգում: Հիշեցնենք, որ Ճակատը նամակով դիմել էր քաղաքապետարան` առաջարկելով 50 սոսի տնկել Երեւանի սակավ կանաչություն ունեցող տարածքներից մեկում: «Ի պատասխան ներկայացված գրության 50 սոսի տեսակի ծառերի տնկման աշխատանքների հետ, հայտնում ենք, որ նպատակահարմար ենք գտնում առաջարկել «Հաղթանակ» զբոսայգու հարավային լանջի տարածքը, որտեղ կարգավորված է ոռոգման ջրի հարցը (մայիսի 1-ից նոյեմբերի 1): Ակնկալում ենք Ձեր աջակցությունը միայն տնկվող ծառերի ժամանակավոր ոռոգման հարցի կապակցությամբ` ջրցան մեքենայով, խնամքի մնացած աշխատանքները կիրականցվեն մեր համապատասխան ստորաբաժանման ուժերով»,- ի պատասխան տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանը:
Մարտ 14, 2013 at 14:36
