Կառավարությունը կհաստատի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը

Կառավարությունը կհաստատի օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը

ԷկոԼուր

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի օրակարգում է օգտակար հանածոների մասին հերթական որոշումը: Այս անգամ գործադիրը հաստատելու է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգը: Սույն կարգով կարգավորվելու են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

«Հանքավայրի գնահատումը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից  դրա շահագործման առավել արդյունավետ եղանակների, տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների ընտրության, բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կապիտալ ներդրումների, շահագործական ծախսերի, եկամուտների, շահույթի և այլ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսման միջոցով»,- մասնավորապես նշված է որոշման նախագծում:

Մարտ 19, 2013 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր