Գիտնականները բաժանվել են երկու մասի` Սեւանի ափերի մաքրմանը դեմ եւ կողմ

Գիտնականները բաժանվել են երկու մասի` Սեւանի ափերի մաքրմանը դեմ եւ կողմ

ԷկոԼուր

Սեւանա լճի ափամերձ 4000 հա ծառածածկ տարածքներից մաքրվել է 1152 հեկտարը: Ջրածածկ անտառները կազմում են  այսօր 125 հեկտար, որը կմաքրվի այս տարի:   Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում ասաց Սևանա լճի պահպանության փորձագիտական նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա հիշեցրեց. «Երբ ափերի մաքրման հարցն առաջացավ, գիտնականները բաժանվեցին երկու մասի: Մի մասը ասացին, որ կոճղերն անհրաժեշտ է թողնել, որ ջուրը բարձրանա, կոճղը մնա ջրի մեջ, հետո քայքայվի, դառնա օրգանական սնունդ ձկների համար եւ այլն: Գիտնականների մյուս մասն ասաց, որ դա հիմարություն է, պետք է արմատախիլ արվի, եւ կոճղերը պետք է հանվեն: Ես երկրորդ մասի կողմնակիցն եմ: Մենք փորձեցինք տալ ազգաբնակչությանը, գումար չծախսել, մաքրեն, տանեն: Դա մեր առաջարկն է եղել: Ինչ արեցին: Մենք ունենք 3 տեսակի անտառանյութ, առաջինը, որ կարելի է օգտագործել որպես շինանյութ, երկրորդը` որպես վառելափայտ,   երրորդը անշահութաբեր չիչխանի մացառներն են, որը ոչ մի բանի պետք չէր: Թույլատրեցին, եկան, շինանյութը կտրեցին, տարան, մնացածը թողեցին: Դրա համար մենք ձեռք բերեցինք արտասահմանյան մեքենա: Տարեկան 100-120 հա մենք մաքրում ենք: Ազգաբնակչությանը տալը ճիշտ է, բայց նրանք արմատները չեն հանում, ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող հանել: Մենք տրակտորներով, բուլդուզերներով հազիվ կարողանում ենք հանել»:

Մարտ 22, 2013 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր