Թույլ չենք տա Deno Gold Mining-ին փակել հասարակական ակտիվիստի ձայնը

Թույլ չենք տա Deno Gold Mining-ին փակել հասարակական ակտիվիստի ձայնը

ԷկոԼուր

Հայաստանի էկոլոգիական հասարակական դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ` պաշտպանելով «կանաչ» շարժման ակտիվիստ Եղիա Ներսիսյանին, որի նկատմամբ «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ն հարուցել էր դատական գործ` զրպարտության մեղադրանքով:

Հանքարդյունաբերական ընկերությունները որոշել են փակել հասարակական «կանաչ» շարժման ձայնը, որը հանդես է գալիս հանուն մեր կենսամիջավայրի, հողի, ջրի պահպանման: «Deno Gold Minig Company» ընկերությունը հայցով դիմել է դատարան ընդդեմ հայտնի ակտիվիստ, հասարակական գործիչ Եղիա Ներսիսյանի` մեղադրելով նրան ընկերության բարի անունն արատավոր հայտարարություններ անելու եւ զրպարտության մեջ` ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի: Հայցի հիմքում ընկած է դեկտեմբերի 14-ին` ԱՄՆ-ում, հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Եղիա Ներսիսյանի ելույթը, որը նվիրված էր Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի սոցիալ-էկոլոգիական հարցերին:

Ընկերությունը պահանջում է հերքել հետեւյալ հայտարարությունը. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:

Նախ, էլեկտրաշոկի կիրառման մասին լուրերը Կապանում տարածվեցին 2009-2010թթ. գործադուլներից հետո, որոնց մասին գրեց մամուլը: Չնայած անսովոր եւ լարված իրավիճակին, հասարակաությունը պաշտոնական գնահատական չստացավ, թե ինչ է կատարվում ստորերկրյա հանքերում: Ոչ ոստիկանությունը, որը պետք է կարգը պաշտպաներ, ոչ մարզային, ոչ էլ քաղաքային իշխանությունները տեղեկատվություն եւ որակավորում չտվեցին, թե ինչպես եւ ինչ պատճառով էին աշխատողները, այնուամենայնիվ, իջել  ստորերկրյա հանքեր, եւ արդյոք կատարվող իրադարձությունները համապատասխանում էին օրենքին: Այդ դեպքում ոչ թե հասարակայնությունը, այլ ընկերությունն էր պարտավոր պարզաբանել եւ ապացուցել, որ ուժային մեթոդներ չեն կիրառվել:  

Եղիա Ներսիսյանի խոսքերից, ով բնութագրել է հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր իրավիճակը, կարելի է միայն կռահել, որ խոսքը հենց «Deno Gold Mining Company» ընկերության մասին է, քանի որ ընկերության անունը չի արտաբերվել: Սակայն ընկերությունն այդ մեղադրանքն ընդունել է հենց իր հասցեին եւ դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Ա. Դանիելյանը հայցը վարույթ է ընդունել եւ առաջին նիստը նշանակել է մարտի 29-ին` ժամը 12:00-ին:

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմում է քաղաքացիական հասարակությանը` հանդես գալ ի պաշտպանություն Եղիա Ներսիսյանի եւ պահանջում է դատարանից մերժել «Deno Gold Mining Company» ընկերության հայցը հենց առաջին նիստի ժամանակ տվյալ հայցի անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Մարտ 28, 2013 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր