Facebook-ի օգտատերերի բաց նամակը «Deno Gold Mining» ընկերությանը

Facebook-ի օգտատերերի բաց նամակը «Deno Gold Mining» ընկերությանը

ԷկոԼուր

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին «Deno Gold Mining» ընկերության կողմից դատի տալը Facebook սոցիալական ցանցում մեծ իրարանցում է առաջացրել:  Facebook-ի օգտատերերը տարածքում են բաց նամակ` ուղղված «Deno Gold Mining» ընկերությանը: Նամակում ասված է. ««Հարգելի» ԴԳՄ, ես համաձայն եմ Եղիա Ներսիսյանի արած հայտարարության հետ և բարձրաձայն կրկնում եմ նրա խոսքերը.

- Դուք շահագործում եք գյուղացիներին և ոչ միայն գյուղացիներին այլ նաև բնությունը (սա էլ իմ կողմից ավելացում): Մի քանի անգամ նույնիսկ կազմակերպության մասին ավել-պակաս բաներ եմ հնչեցրել, այնպես որ հիմա ինձ էլ դատի տվեք: Կարող եմ նույնիսկ չսպասել դատարանի վճռին ու միանգամից մուծել սահմանված մաքսիմում տուգանքը: Այնուհետ հենց ձեռք բերեմ նույնքան անհրաժեշտ գումար, նորից կհիշեմ ձեր մասին, քանի որ էլի բաներ ունեմ ասելու»:

«Deno Gold Mining» ընկերությունը մեղադրում է Եղիա Ներսիսյանին ընկերության բարի անունն արատավոր հայտարարություններ անելու եւ զրպարտության մեջ:

Մարտ 28, 2013 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր