Բնապահպանական տեսչության պատժամիջոցների արդյունքում պետական բյուջե մուտք է գործել 954 հազար դրամ

Բնապահպանական տեսչության պատժամիջոցների արդյունքում պետական բյուջե մուտք է գործել 954 հազար դրամ

ԷկոԼուր

Բնապահպանական պետական տեսչության կողմից 25.03-29.03.2013թթ. ժամանակահատվածում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  954 հազար դրամ գումար:                                    

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է.

«Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                 

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                  

 Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից     Երևան քաղաքի և Կոտայքի մարզի աղբավայրերում և չնախատեսված վայրերում թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խախտման 2 դեպք: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են»: 

Ապրիլ 02, 2013 at 18:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր