

ԷկոԼուր
Ապրիլի 12-ին` ժամը 12.00-ին, Երևանի Բաբայան 10/1 հասցեում տեղի կունենան «Արատես էներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Նանե» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Ըստ նախագծի` ՓՀԷԿ-ը կառուցվելու է Վայոց ձորի մարզով հոսող Այսասի գետի վրա: Սա լինելու է թվով 2-րդ ՓՀԷԿ-ը այս գետի վրա: Այսասի երկարությունը կազմում է 12 կմ, ընդհանուր ջրահավաք մակերեսը` 33.2 կմ2:
Ապրիլ 11, 2013 at 17:13
