

Էկոլուր
2013 մայիսի 5-ին կանցկացվեն Երեւանի ավագանու ընտրությունները: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցութունը իր նախընտրական ծրագրում առաջարկում է Երեւանի բնապահպանական խնդիրների լուծման տարբերակներ: Ծրագրի «Քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ» բաժնում քաղաքի բնապահպանության մասով մասնավորապես գրված է.
- «փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր,
- իրականացնել մայրաքաղաքի բնակֆոնդի ամբողջական անձնագրավորում, բացահայտել և կանխել սեյսմիկ ռիսկերը, սահմանել բնակֆոնդի վերականգնման և պահպանման համալիր ծրագիր,
- գործադրել աղբահանության և թափոնների ամենօրյա հավաքման, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի, բնակելի շենքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ,
- մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները,
- Դալմայում և Նորքում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ (մեկը` մանկական), կազմակերպել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբյուրների (կոյուղաջրեր և այլն) բացահայտման, վերացման և կանխարգելման միջոցառումներ, ամբողջությամբ վերագործարկել Աերացիայի կայանը»:
Ապրիլ 12, 2013 at 17:40
