

ԷկոԼուր
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Օրինաց երկիր կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկւմ է մշակել եւ ընդունել Երեւանի բնապահպանական հայեցակարգ: Կուսակցության նախընտրական ծրագրի «Երևանի կառուցապատում, բարեկարգում, և բնապահպանություն» բաժնում բնապահպանության մասով գրված է. «…դադարեցնել կանաչ տարածքներում կառուցապատման աշխատանքները, բացառել քաղաքի գլխավոր հատակագծից դուրս կետային շինարարությունը, մշակել և ընդունել Երևանի բնապահպանական հայեցակարգը, հիմնել նոր քաղաքային այգիներ և զբոսանքի վայրեր, պաշտպանիչ անտառաշերտեր՝ քաղաքի օդային ավազանը բարելավելու նպատակով, կանաչապատման արդյունավետության բարձրացման նպատակով վերականգնել ոռոգման ցանցը՝ ժամանակակից ջրագծերի կառուցմամբ,շարունակել շենքերի բակերում կանաչ գոտիների ստեղծումը, զրուցարանների ու նստարանների տեղադրումը,… ապահովել հանրային նշանակություն ունեցող և բարեկարգման նախագծերի հրապարակման հասարակական քննարկման, քաղաքաշինական համալիր գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պարտադիր փուլերի իրականացումը…»:
Ապրիլ 25, 2013 at 14:11
