

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սկսում է անդամների հավաքագրում: Այն հրավիրում է ցանկացողներին հանդիպել մայիսի 4-ին` ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միությունում (հասցեն՝ Վարդանանց 16/1, Վերնիսաժի հարևանությամբ): Կքննարկվի ճակատի նպատակները, նրա իրավաբանական կարգավիճակը: Հիշեցնենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը ստեղծվել է որպես հասարակական նախաձեռնություն, որը չի ցանկանում համակերպվել նրա հետ, որ օլիգարխների մի խումբ եւ օտարերկրյա կապիտալը անխնայորեն շահագործում են հայաստանի ընդերքը, ինչն արդեն հանգեցրել է անդառնալի կորուստների, մարդկանց սոցիալական մակարդակի կտրուկ անկմանը հատկապես գյուղերում եւ արտագաղթի:
Ցանկացողներին առաջարկում են ծանոթանալ աշխատանքային խմբերի հետ, որոնց կարելի է անդամագրվել ըստ հետաքրքրվածության: Խմբերն են`
1. Բնապահպանական խնդիրների վերհանման և մշտադիտարկման խումբ
2. Հանրության էկոգիտակցության բարձրացման և էկոիրազեկման խումբ
3. Կանաչ ջոկատ
4. Իրավաբանական խումբ
5. Հանրային կապեր և տեղեկատվություն: Համահայկական բնապահպանական ճակատն առաջարկում է նախաձեռնության նպատակներին, կառուցվածքին և աշխատանքային խմբերի նկարագրությանն ավելի մանրամասն ծանոթանալու` այցելելով հետեւյալ հասցեներ https://www.facebook.com/groups/armecofront/, https://www.facebook.com/events/557230500996300/ :
Մայիս 02, 2013 at 18:32
