Հայաստանի «Որսորդմիություն»-ը զենք կարտադրի

Հայաստանի «Որսորդմիություն»-ը զենք կարտադրի

ԷկոԼուր

Հայաստանի «Որսորդմիություն» ՍՊԸ-Ն հրազեն կարտադրի: Ընկերության զենքի (ողորկափող որսորդական հրազենի փամփուշտներ) արտադրության լիցենզիա տալու մասին որոշման նախագիծը կառավարության` մայիսի 23-ի նիստի օրակարգում է: Ըստ որոշման նախագծի լիցենզիան տրամադրվում է 3 տարի գործողության ժամկետով: «Որսորդմիություն»-ը իր այս գործունեությունն իրականացնելու է Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող  թիվ 181 արտադրամասում:

Մայիս 23, 2013 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր