

ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղը աշխատատեղի խնդրի լուծման ելքը տեսնում է Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման մեջ: Հավանաբար, գյուղում չգիտեն, որ հանքավայրի շահագործման նախագծին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել: Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ հանքը շահագործել ցանկացող «Գեգամետ պլյուս» ընկերությունը խոստացել է 300 աշխատատեղ բացել եւ 25 միլիոնի ներդրում անել: «Էդ կտվածքով մեր և հարակից համայնքների համար ձեռնտու շատ սոցիալական խնդիրներ կլուծի` արտագաղթը կանխելու, երիտասարդներին տեղում մնալու և ի վերջո հացի խնդիր լուծելու համար»,- ասաց գյուղապետը: Չնայած հանքավայրի շահագործումը մեծ վնաս կպատճառեր եւ գյուղի բնակչության առողջությանը եւ Հայաստանի առաջնահերթություն, ջրի ռազմավարական պաշար հանդիսացող Սեւանա լճին, միեւնույնն է, մարդիկ կողմ են հանքի բացմանը` հացի խնդիր լուծելու համար: Թե ինչով հաց վաստակելու շորժացիները, մեխ հարց է, բացի հանքարդյունաբերությունից նրանց ուրիշ ոչինչ մի աշխատատեղ չի առաջարկվում: մանրամասները դիտեք տեսանյութում:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը դեմ արտահայտվեց Շորժայի հանքավայրի շահագործմանը: Շորժա գյուղում 2013թ. փետրվարի 22-ի մասնագիտական հասարակական լսումներից հետո ԷկոԼուրը Բնապահպանության նախարարությանն ուղարկեց հասարակական լսումների վերաբերյալ պատրաստած արձանագրությունը եւ կազմակերպության կարծիք, որտեղ մասնավորապես նշել էր, որ Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագիծը չի արտացոլում Սեւանա լճի համար իրական ռիսկերը: Նախագծում գործնականում բացակայում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:
Մայիս 24, 2013 at 14:49
