

ԷկոԼուր
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հունիսի 5-9-ը հայտարարում է բնապահպանական շաբաթ` նվիրված Բնապահպանի միջազգային օրվան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, տոնի շրջանականերում նախատեսվում է մամուլի ասուլիսներ Երևանի մամուլի ակումբներում, հանդիսավոր միջոցառումներ Հայաստանի մարզերում` Բնության հատուկ պահպանվող տարածքներում: Միջոցառումների շրջանակներում Տեղի կունենան լուսանկարչական մրցույթներ, ցուցահանդեսներ, մաքրման աշխատանքներ, էկոկրթական դասընթացներ:
Հունիս 04, 2013 at 13:08
