Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա պատվին Բնապահպանության նախարարությունը 1,2 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա պատվին Բնապահպանության նախարարությունը 1,2 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել

ԷկոԼուր

Երևանի բուսաբանական այգում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն ստորագրել են «Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի 1,2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային պայմանագիր:

Ծրագրի նպատակն է բնական ռեսուրսների կառավարման կայուն, շրջակա միջավայրի համար անվնաս աշխատատեղանակների որդեգրումը Հայաստանի լեռնային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների ներքո, որպեսզի հնարավոր լինի ապահովել էկոհամակարգերի ամբողջականությունը և դրանց հետ կապված ծառայությունների շարունակական մատակարարումը, ներառյալ՝ ածխածնի կլանումը և պահեստավորումը: Ծրագրային միջամտություն իրականացնելու նպատակով ընտրվել է Գեղարքունիքի մարզը, իսկ թիրախային շրջանը՝ Վարդենիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունիս 07, 2013 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր