40 միլիարդ դրամ է անհրաժեշտ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար

40 միլիարդ դրամ է անհրաժեշտ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում  Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար

ԷկոԼուր

40 միլիարդ դրամ է անհրաժեշտ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում  Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Այս գումարն է նշված «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որը հունիսի 6-ին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը: Օրենքը կարգավորելու է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման, ՀՀ տարածքում ապրանքների ու գույքի ձեռքբերման և ծառայությունների ստացման գործարքների գծով հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման և դրանց կիրառության հետ կապված հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար «Դիլիջան» ազգային պարկից վարձակալվել է 67 հա տարածք:

Հունիս 07, 2013 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր