Սողանքային աղետից Հայաստանը կկրի 23,985 միլիարդ դրամի վնաս

Սողանքային աղետից Հայաստանը կկրի 23,985 միլիարդ դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում է ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը:

Հայեցակարգի նպատակն է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգ և վարել համապատասխան քաղաքականություն: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:

Ինչպես նշված է հայեցակարգի հավելվածում, 2004-2006 թթ. Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը: Ճապոնացիների հետազոտությունները օդալուսանկարների վերծանումով բացահայտել են 2504 սողանքային տեղամասեր: Ըստ ուսումնասիրությունների՝ սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը: Հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ: Ավտոճանապարհների ցանցի 7400 կմ-ից 240-ը (3,2%)  վնասված է 280 սողանքով:   Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870կմ-ից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով և այլն: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 միլիարդ դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 միլիարդ դրամ:

Հուլիս 09, 2013 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր