

ԷկոԼուր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Բնական ռեսուրսների տնօրեն Էրիկ Ռասմուսենը պատասխանել է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի նամակին` կապված «Dundee Precious Metals Kapan» ընկերության հետ: Նամակում մասնավորապես ասված է. «1) Այս տարվա սկզբում ստորագրելով վերականգնվող վարկ «Dundee Precious Metals Kapan» ընկերության հետ, Բանկը ներկա պահին բանակցություններ չի վարում որևէ նոր նախագծի շուրջ «Dundee Precious Metals Kapan» կամ «Deno Gold» ընկերության հետ:
2) Եթե «Deno Gold» ընկերությությունը որոշում կայացնի անցնել բաց հանքի շահագործմանը և դիմի ՎԶԵԲ-ին ֆինանսավորման նպատակով, սույն գործընթացը առանձին բնապահպանական և սոցիալական պատշաճ ստուգման, միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման, հանրային խորհրդատվական գործընթացի և ազդեցությունները մեղմացնելու հստակ գործողությունների պլանի առարկա կլինի:
3) Անվանման փոփոխումը Դանդիի համընդհանուր վերաբրենդավորման մի մասն է և չի առաջացնում վարկավորման ավելի մեղմ չափանիշներ:
4) Նախքան «Dundee Precious Metals» ընկերության հետ վարկային գծի շուրջ համաձայնության գալը, որպես նախագծի գնահատման աշխատանքների մի մաս, Բանկի աշխատակազմը այցելություն կատարեց և անցկացրեց «Deno Gold» ընկերության գործողությունների ստուգում՝ ուսումնասիրելով բնապահպանական, առողջապահական, անվտանգության և սոցիալական առկա ռիսկերը և տեղում գործող կառավարման համակարգերը՝ նման ռիսկերը մեղմացնելու համար: Հետևաբար, անկախ խորհրդատուն ավարտել է գործողությունների ամբողջական ստուգումը և մի շարք հանձնարարականներ է կատարել, որոնք իրականացվում են ընկերության գործողությունները Բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ համապատասխանեցնելու նպատակով: Այս վերջին գնահատման ընթացքում խորհրդատուն մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական ներկայացուցիչների հետ՝ ներառյալ Կապանի, Ղանուշի և Նորաշենիկի քաղաքապետերը, տեղական «Ողջի» և «Խուստուփ» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերվում է «Deno Gold» ընկերության նախկին նախագծին, որը լիովին մարվել է 2010թ., Բանկն ունի անկախ խորհրդատու, որը պարբերաբար մշտադիտարկում է իրականացված աշխատանքները: Տվյալ մշտադիտարկումը գրանցում է էական բարելավումներ ընկերության բնապահպանական, առողջապահական և անվտանգության կառավարման համակարգերում և կարողություններում նախագծի ամբողջ տևողության ընթացքում: Սույն նախագծի իրականացման ընթացքում իրականացվել է հանրային խորհրդակցություն և իրագործվել է մանրամասն Հանրային խորհրդակցության և հրապարակայնացման պլան, որը ընդգրկել է հանդիպումներ համայնքների հետ՝ քննարկելու բնապահպանական հիմնական ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են տվյալ պահին: Հանդիպումները անցկացվել են մի շարք վայրերում՝ ինչպես օրինակ Գեղանուշ, Սյունիք և Խալաջ:
Հարգանքներով՝
Էրիկ Ռասմուսեն՝ Բնական ռեսուրսների տնօրեն»:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հարցմանը ծանոթացեք այստեղ:
Հուլիս 24, 2013 at 16:05
