

ԷկոԼուր
ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ստեղծման նախադրյալները: Դեսպան Պետրիկասը ներկայացրել է Լիտվայի կողմից իրականացվող թվինինգային ծրագրերի կատարման ընթացքը և առաջարկել համագործակցել այդ ուղղությամբ: Նախարար Հարությունյանն էլ նշել է, որ Հայաստանը և Լիտվան համագործակցության բավականաչափ ներուժ ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում թե՜ միջազգային կոնվենցիաներով շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակներում, թե՜ երկկողմ հարաբերություններում: «Հայաստանի բնապահպանության նախարարությունը մասնակից է շուրջ քսան միջազգային կոնվենցիաների և անհրաժեշտ է ուղիներ որոնել այդ ոլորտում համագործակցելու ուղղությամբ: Բացի սա, պետք է մշակել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ուղիները և այն առաջարկում եմ սկսել օրենսդրական դաշտի ձևավորումից»,- ասել է նախարար Հարությունյանը:
Օգոստոս 23, 2013 at 10:58



