

ԷկոԼուր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ և համատեղ նոր ծրագրեր իրականացնել: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, երկու կողմն էլ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից: «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: «Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում»,- ասել է Բրունո Բալվաներան:
Սեպտեմբեր 20, 2013 at 14:28
