

ԷկոԼուր
Հոկտեմբերի 4-5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումը, որին մասնակցեց ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությունը: Քաղաքացիական հասարակությունը քննարկեց հարցեր` կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և նրանում 6 երկրների` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, մասնակցության հետ:
Ֆորումի աշխատանքների շրջանակներում ԱլԳ ՔՀՖ-ի 3-րդ աշխատանքային խումբը, որը զբաղվում է շրջակա միջավայրի, էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման հարցերով, ընդունեց Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի կողմից պատրաստված հայտարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ-ի հետ համագործակցությունը ազդեցիկ գործոն է բնապահպանական քաղաքականության եւ օրենսդրության ձեւավորման հարցում: Բարեփոխումները այս ոլորտում շատ կարևոր են Հայաստանի համար, որտեղ բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ որոշումները տրվում են «վերևից», թափանցիկ չեն, իսկ շահագրգիռ հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում չնչին է և ձևական բնույթ է կրում: Չեն պահպանվում Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված միջազգային բնապահպանական փաստաթղթերի, կոնվենցիաների դրույթները: Խախտվում է բնապահպանական ազգային օրենսդրությունը:
Խախտվում են առողջության և առողջ շրջակա միջավայրի վերաբերյալ մարդու իրավունքները եւ սեփականության իրավունքը: Հանուն նեղ առեւտրային շահերի, արհամարհվում են էկոլոգիական անվտանգության սկզբունքները: Արդյունքում, Հայաստանում նկատվում է էկոհամակարգերի դեգրադացիա և շրջակա միջավայրի որակի վատթարացում:
Մենք կարծում ենք, որ Եվրոպական գործընկերությունը շրջակա միջավայրի և բնական էկոհամակարգերի ռիսկերի, թափանցիկության ապահովման, բիզնեսի եւ պետական կառույցների հաշվետվողականության հարցերում բոլոր կողմերի պատասխանատվության մեխանիզմները ներդնելու նախադրյալներ է ստեղծում: Մեզ համար շատ կարևոր է ընտրությունը, թե ում հետ կհամագործակցի Հայաստանը, ինչ չափանիշներով կշարժվի, որ ուղղությամբ պետք է բարեփոխել էկոլոգիական քաղաքականությունը:
Եվ այս առումով, մեր խորը մտահոգությունն է առաջացնում ՀՀ նախագահի հայտարարությունը` Հայաստանի Մաքսային միություն մտնելու վերաբերյալ: Միանձնյա ընդունված որոշումը չի բավարարում նախևառաջ այն պատճառով, որ չեն բացառվի հայ հասարակության մեկուսացման ռիսկերը և հեռացումը այսպիսի համաեվրոպական արժեքներից, ինչպիսիք են` մարդու իրավունքները, օրենքի տարածվածությունը, պայքարը կոռուպցիայի դեմ եւ այլն: Մյուս կողմից մեզ անհանգստացնում է այն, որ լայն հասարակության համար փակ են մնում ոչ միայն Մաքսային միության համաձայնագրի, այլեւ Եվրոպական Ասոցացման համաձայնագրի տեքստերը եւ մանրամասները:
Մենք հանդիսանում ենք բնապահպանական նախագծերում եվրոպական երկրների ակտիվացման վկաները: Նախագծեր` ուղղված նոր բնական տարածքների ստեղծմանը, բնապահպանական օրենսդրության իրագործմանը, բնապահպանական կրթական ծրագրերի իրականացմանը, էկոլոգիական խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման աջակցմանը, բնապահպանական տարածքներում տեղակայված համայնքներում այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը եւ այլն:
Միաժամանակ, դիտվում է բնապահպանական և բիզնես-շահերի բախում: Բիզնես-շահերին աջակցում են ֆինանսական զարգացման ինստիտուտները: Զարգացման բանկերի միջոցով, որոնք գործում են ավելի շատ միջոցներով, ֆինանսավորվում են բնօգտագործման ոլորտի նախագծերը, մասնավորապես, հանքարդյունաբերական նախագծերը և փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ նախագծերը:
Հայաստանում բնական ռեսուրսների շահագործմանն ուղղված վերահսկողությունը մինիմալ է: Հարկերը այնքան չնչին են, որ կարելի է ասել` բնօգտագործումը դուրս է բերված հարկային դաշտից և ունի մինիմալ մասնակցություն բյուջեի ձևավորման հարցում: Այսպիսով, օրինակ` բնական ռեսուրսների օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանման համար վճարումները կազմում են ընդամենը 0,3% ՀՆԱ-ի: Հասկանալի է, որ բնօգտագործումը, որտեղ գերշահույթները ձևավորվում են անդառնալի կորուստների և բնական միջավայրի ոչնչացման հաշվին, հանդիսանում է նաև բարձր կոռուպցիոն ռիսկերի ոլորտ:
Ինչպես և մենք, Եվրոպական գործընկերությունը եւս հետաքրքրված է ջրային, հողային և անտառային ռեսուրսների, բնական էկոհամակարգերիի պահպանման հարցերով յուրաքանչյուր առանձին երկրում: Մենք գիտակցում ենք աշխարհում նրանց համամարդկային արժեքը` ենթարկված բացասական գլոբալ բնապահպանական փոփոխությունների:
Եվ մենք հետըաքրքրված ենք, որպեսզի Արևելյան գործընկերության երկրները ունենան կայուն զարգացող տնտեսություն և սոցիալական զարգացում, որպեսզի չուժեղանան էկոլոգիական և սոցիալական միգրացիան:
Մենք ակնկալում ենք, որ եվրոինտեգրման վեկտորը ուղղված կլինի քաղաքացիական հասարակության ուժեղացմանը, այլ ոչ` գործող իշխանությունների նմանատիպ աջակցմանը, որոնք մինչ օրս այդպես էլ չեն ստացել եվրոպական կառավարությունների համապատասխան գնահատականը: Եվ որ արդյունքում, Հայաստանը կհասնի իր իրավունքների և առողջության և առողջ շրջակա միջավայրի պաշտպանության և իրականացման այն մակարդակին, որին հասել են ԵՄ-ի երկրների քաղաքացիները»:
Հոկտեմբեր 10, 2013 at 13:22



