

ԷկոԼուր
«Ադրբեջան-Եվրոպա. առանց քաղբանտարկյալների», «Նրանք քաղբանտարկյալներ են, որովհետև ժողովրդավարություն են ուզում»: Այս կարգախոսները վանկարկում էին Քիշնեւում ֆլեշ-մոբ իրականացրած Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումի ադրբեջանցի մասնակիցները: Ակցիան ուղղված էր ի պաշտպանություն լրագրողների և հասարակական ակտիվիստների, ովքեր հայտնվել են ճաղերի ետևում Ադրբեջանի գործող իշխանությունների քաղաքականության դեմ ելույթ ունենալու համար: Ֆլեշ-մոբը երկար չտևեց, սակայն ակցիան արժանացավ Ֆորումի մասնակիցների կենդանի արձագանքին, հատկապես այն երկրներից, որտեղ քաղբանտարկյալները ոչ թե առասպել, այլ իրականություն են:
Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումը անցկացվել է Քիշնևում, հոկտեմբերի 4-5: Ֆորումին մասնակցել են 6 երկրների` Հայաստան, Ադրբեջան, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, պատվիրակությունները:
Հոկտեմբեր 11, 2013 at 12:34
