

ԷկոԼուր
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) հոկտեմբերի 2-ին ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության արդյունքները՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության վերաբերյալ: Միջոցառմանը քննարկվեցին Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, հաջողություններն ու անհաջողությունները և առկա մարտահրավերները:
ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՔԶՀՀ տնօրեն Արմեն Ղալումյանը: ՔՀԿ կայունության ինդեքսի նախապատմության, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ուղությամբ ԱՄՆ ՄԶԳ–ի կողմից ցուցաբերվող աջակցության և առաջիկայում Հայաստանում ՔՀԿ ոլորտում ակնկալվող օրենսդրական փոփոխությունների համատեքստում առկա սպասումների վերաբերյալ զեկույց ունեցավ Անահիտ Մարտիրոսյանը: Քաունթերփարթ ինթերնեշնլ, Հայաստան կազմակերպության ղեկավար Կարել Հոֆստրան ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցման քառամյա ծրագիրը: ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն էլ ներկայացրեց մանրամասներ օրենսդրական դաշտում սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետեւ, ՔՀԿ-ի փորձագետ Տաթևիկ Մարգարյանի կողմից ներկայացվեց 2012 թ-ի ՔՀԿ կայունության ինդեքսը, մասնավորապես` կայունության ինդեքսի մեթոդաբանությունը, յոթ չափանիշների նկարագրությունը և ԱՊՀ տարածաջրջանում այլ երկների հետ Հայաստանի համեմատության եզրափակիչ նկատառումները:
Լուսանկարը` aravot.am-ի
Հոկտեմբեր 14, 2013 at 12:56
