«Դալմա-Սոնա» հիմնադրամը Ազգային Ժողովից պահանջում է ետ վերադարձնել ՇՄԱՓ օրենքի նախագիծը

«Դալմա-Սոնա» հիմնադրամը Ազգային Ժողովից պահանջում է ետ վերադարձնել ՇՄԱՓ օրենքի նախագիծը

ԷկոԼուր

«Դալմա-Սոնա» հիմնադրամը ՀՀ Ազգային Ժողովից պահանջում է ետ վերադարձնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքի նախագիծը եւ միջոցներ ձեռնարկել այն Օրհուսի Համապատասխանության կոմիտեի հանձնարարականներին համապատասխան լրամշակելու և լիարժեք դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ու պատգամավորներին ուղղված իր բաց նամակում Ռուզաննա Ղազարյանը նշում է, որ Հայաստանը չի կատարում Օրհուսի Համապատասխանության կոմիտեի հանձնարարականները, ավելին` տեղյակ էլ չէ դրանց մասին:

«Սա հաստատվում է նրանով, որ «Դալմա-Սոնա» Հիմնադրամի գրավոր հարցապնդումներին` ուղղված ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Սահմանադրական դատարանի Նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների Պաշտպանին, հիմնավոր պատասխան ստացվել է միայն ՀՀ արդարադատության նախարարից, ով նշել է որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում»,- նշված է Arhus.am կայքում տեղադրված նամակում:

Խոսքը վերաբերում է Օրհուսի Համապատասխանության կոմիտեի կայացրած հետեւյալ որոշումներին. արագացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին նոր օրենսդրության (ներառյալ հասարակայնության մասնակցության ընթացակարգերը) ընդունման գործընթացը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետներում ծանոթանալ նախագծի հետ կապված փաստաթղթերին, որոշակիացնել հասարակայնության մասնակցության գործընթացները կազմակերպելու հարցում գործընթացի տարբեր մասնակիցների (պետական լիազոր մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ձեռնարկող) պարտականությունները:

Հոկտեմբեր 18, 2013 at 18:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր