

ԷկոԼուր
Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ներկայուցուցիչները` Եղյա Ներսեսյանը, Լեւոն Գալստյանը եւ Աննա Աղլամազյանը, 15-օրյա այցով գտնվում են ԱՄՆ-ում եւ լայն հասարակությանը, մասնավորապես` հայ համայքներին, ծանոթացնում են Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Նրանք հանդիպում են երիտասարդական ուսանողական կազմակերպությունների հետ, մասնակցում` հեռուստատեսային հաղորդումներին: «Հայաստանի եւ Արցախի անկայուն զարգացումը եւ փորձը», «Հայաստանի եւ Արցախի բնական ռեսուրսները շահագործվում են ծայրահեղ ագրեսիվ` առանց հաշվի առնելու հետեւանքները, թե ինչպես դրանք կազդեն մարդկանց անվտանգության վրա»: Ահա այն թեմաները, որոնց անդրադարձ է կատարվում հադիպումների ընթացքում: Մանրամասները` ՀԲՃ-ի ներկայացրած տեսանյութում, որտեղ ՀԲՃ-ի անդամները «AMGA» հեռուստաալիքով հեռարձակվող «Վերադարձ» հաղորդաշարի հյուրերն են: Տսանյութը հետեւյալ հղումով՝ http://www.youtube.com/watch?v=uAl0QjGMY_g
Լուսանկարը` ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբեր 22, 2013 at 15:11
