

ԷկոԼուր
Օրհուսի կոնվենցիայի Ազգային զեկույցի նախագիծը չի համապատասխանում Կոնվենցիայի պահանջներին: Այս մասին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը` նշելով, որ նախագիծը չի ապահովում հանրության պատշաճ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Թրանսփարանսի ինտերնեշնլ կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն էլ առաջարկել է զեկույցում նշել պետական մարմինների կողմից օրենքի դրույթների ոչ պատշաճ կիրարկման փաստը: Համաձայն Aarhus.am կայքում տեղադրված հաղորդագրության` կկազմակերպվի ևս մեկ հանրային քննարկում, նախքան զեկույցի վերջնական տարբերակի պատրաստ լինելը:
Օրհուսի կոնվենցիային Ազգային 4-րդ զեկույցը ներկայացվելու է 2014թ.-ի հունիսին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում կայանալիք «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների Օրհուսի կոնվենցիայի Ազգային զեկույցի նախագիծը չի համապատասխանում կայացման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ հանդիպմանը:
Լուսանկարը` aarhus.am-ի
Հոկտեմբեր 25, 2013 at 14:33
