

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ի արտագնա նիստում 2013թ-ի պետբյուջեում կատարել է վերաբաշխում. ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար, եւ 228 միլիոն դրամ էլ հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Կոմիտեին հատկացված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է «Վեդի», «Մասիս», «Խոյ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Թալին» ընկերություններին:
Նոյեմբեր 01, 2013 at 17:48
