Սեւանա լճի ափամերձ անտառների մաքրման համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ

Սեւանա լճի ափամերձ անտառների մաքրման համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ

ԷկոԼուր

Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրածակ եղած անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372 հա: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ: Այսօրվա դրությամբ մնացել է մաքրելու 665.8 հա:

Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ  հաշվետվությունը:

 Այս տարի նախատեսված է մաքրել 244,5 հա, որից մաքրվել է 184 հա, որի համար պետբյուջեից հատկացվել է 125,4 միլիոն դրամ:

Մարզպետն իր հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ անտառվերականգնման խնդրին: «Մեզանում հիմա առավել անհանգստացնող են անտառվերականգնման տեմպերը: Այն դեպքում, երբ Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով արդեն ջրածածկվել կամ հատվել են երկու հազարից ավելի հեկտար անտառներ, վերականգնվող անտառաշերտը մեզանում շարունակում է մնալ շատ աննշան: Ծովինարի տնկարանի վերականգնման ծրագիրը, որի շուրջ խոսակցությունները գնում են մի քանի տարի շարունակ, կարող է հիմնանդրի կարգավորման հարցում վճռորոշ դեր խաղալ` տնկանյութերով ապահովելով «Սեւան» ազգային պարկին եւ համայնքներին»,- ասել է մարզպետը:

Նոյեմբեր 01, 2013 at 18:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր