

ԷկոԼուր
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը կոչ է անում իշխանություններին. «Կամ հեռացե՛ք, կամ փոխվե՛ք: Էսպես երկիր չի կառուցվում, Էսպես շարունակել հնարավոր չէ: Երկու օր առաջվա Մաշտոցի պուրակի դեպքերն էլ ասում են այն մասին, որ շատ ու շատ քաղաքացիներ մտովի այդ շշերը ուզում էին շպրտել Բաղրամյան 26-ի վրա»:
Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 5-ին հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի` դեպի նախագահական նստավայր կազմակերված «երթ-հեղափոխության» մասին է: Ակցիայի ժամանակ Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները բերման են ենթարկվել:
Խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ անադեկվատ համարեց հենց իշխանությունների գործողությունները: «Նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը` ի դեմս Շանթի, հասարակության հակահարձակումն էր ապօրինության դեմ: Ամենաանադեկվատը այս իրադարձություններում երկրի իշխանություններն են, մնացած բոլորը չափազանց ադեկվատ և զգայուն են իրենց խնդիրների վերաբերյալ: Ինձ մտահոգում է այն, որ մեր հասարակության մեջ շատ-շատերը կարող են այդքան անզգայուն և անռեակցիա լինեն այն խնդիրների և պրոբլեմների նկատմամբ, որոնք իրենք ունեն: Այլ հասարակության մեջ սա չէր հանդուրժվի»,-ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նոյեմբեր 12, 2013 at 14:21
