

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Արամ Հարությունյանին
Հարցում
2013թ-ի օգոստոսին ոսկի արդյունահանող կանադական «Dundee Precious Metals Kapan» ՓԲ ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ծագել է լուրջ կոնֆլիկտ`վերածվելով փոխադարձ մեղադրանքների: «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հրապարակայնորեն հայտարարել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը «ճնշում է գործադրում» ընկերության վրա` կազմակերպելով անհիմն տեսչական ստուգումներ: Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածեց մամլո հաղորդագրություն, որտեղ, մասնավորապես, ասված է. «Մամուլի ասուլիսի ժամանակ «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը բարձրաձայնել է անհիմն և ոչ կոռեկտ նկատողություններ բնապահպանության նախարարության հասցեին, մասնավորապես, ընկերության նկատմամբ բնապահպանական տեսչության կողմից անցկացվող ստուգումների վերաբերյալ...»: Մամլո հաղորդագրության մեջ նշված է նաեւ. «Գլխավոր տնօրենի բողոքը նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը իրական և զուտ էկոլոգիական խնդիրներից»:
ԷկոԼուրը խնդրում է հայտնել Բնապահպանական տեսչության կողմից «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ի նկատմամբ իրականացրած ստուգումների արդյունքները. ինչպիսի խախտումներ են բացահայտվել, ինչպես նաև հաստատել կամ հերքել ԷկոԼուրի ունեցած տեղեկությունը, համաձայն որի՝ բնապահպանական տեսչությունը գնահատել է պատճառված վնասի չափը շուրջ 360 միլիոն դրամ (մոտավորապես 900 000 ԱՄՆ դոլար):
Նոյեմբեր 18, 2013 at 12:05
