2014թ. բյուջեով որքա՞ն գումար կծախսվի Երեւանի կանաչապատման, աղբահանության, թափառող կենդանիների վնասազերծման համար

2014թ. բյուջեով որքա՞ն գումար կծախսվի Երեւանի կանաչապատման, աղբահանության, թափառող կենդանիների վնասազերծման համար

ԷկոԼուր

Մոտավորապես պարզ է, թե որքան գումար է Երեւանի քաղաքապետարանը ծախսելու 2014 թվականին մայրաքաղաքի կանաչապատման, զբոսայգիների բարեկարգման, աղբահանության, թափառող կենդանիների վնասազերծման եւ այլ միջոցառումների համար: Նոյեմբերի 18-ից հանրային քննարկման է դրվել Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը: Բյուջեի նախագծի հանրային բաց լսումները տեղի կունենան դեկտեմբերի 2-ին`ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում։ Երեւանի քաղաքապետի բյուջետային ուղերձում մասնավորապես նշված է. «Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեն կանխատեսվում է՝ եկամուտների գծով՝ 68,898,642.3 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,298,642.3 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ»:

Աղբյուրի համաձայն` նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալներում շրջակամիջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կկազմի 10.4%: Երեւանի 2014թ. բյուջեով նախատեսված ծախսերը մասնավորապես հետեւյալն են.

 · 1,597,000.0 հազար դրամ տրամադրել «Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրին, որից 1,467,0 00.0 հազար դրամը ներառում է կանաչ տարածքների պահպանման ծառայությունները, նյութերը եւ ոռոգման ջրի արժեքը, ծառերի էտման ծառայությունը, 20,000.0 հազար դրամը՝ տնկիների ձեռքբերումը, 40,000.0հազար դրամը՝ քաղաքի սեփականություն հանդիսացող տնկարանի պահպանման ծախսերը, 70, 000.0 հազար դրամը՝ նոր կանաչ տարածքների հիմնման համար։ Այս ծրագրով հատկացումները 159,900.0 հազար դրամով ավելի են 2013 թվականի ճշտված ցուցանիշից: Ծրագիրը 2014 թվականի բյուջետային գործընթացում դիտվել է որպես գերակայություն։

· 291,905.0 հազար դրամ տրամադրել «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գազոնապատել եւ ծաղկապատել քաղաքի փողոցների, հրապարակների եւ քաղաքի մուտքերի շրջակայքը, ձեռք բերել ծաղկասածիլներ, սիզամարգերի ստեղծման եւ պահպանման համար անհրաժեշտ բուսահող եւ կարմիր ավազ, ինչպես նաեւ ապահովել տեղական մշտադալար տնկիների եւ սածիլների ձեռքբերումը։

· 363,300.0 հազար դրամ տրամադրել «Ոռոգման ցանցի կառուցում եւ վերանորոգում» ծրագրին` Երեւանում նոր ստեղծվող կանաչ տարածքներում, ինչպես նաեւ առկա սիզամարգերում ոռոգման ցանցի ապահովման համար:

· 1997.8 հազար դրամ տրամադրել «Հրազդանի կիրճի բարեկարգում» ծրագրին`Արաբկիր վարչական շրջանի մասով ընթացիկ բարեկարգման եւ մաքրման աշխատանքների համար:

· 5,037,106.4 հազար դրամ տրամադրել «Աղբահանություն եւ սանիտարականմաքրում» ծրագրին` Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ ձեռք բերելու համար:

· 38,701.9 հազար դրամ տրամադրել «Գետերի հուների մաքրում» ծրագրին:

· 220,000.0 հազար դրամ տրամադրել «Թափառող կենդանիների վնասազերծում» ծրագրին ՝ Երեւան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման խնդիրը կանոնակարգելու համար։

· 666,763.7 հազար դրամ տրամադրել «Հանգստի գոտիների եւ զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրին:

Նոյեմբեր 20, 2013 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր