Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույց` Հայաստանի շրջակա միջավայրի օրենսդրության խստությունը եւ կիրառումը ցածր մակարդակի վրա է

Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույց` Հայաստանի շրջակա միջավայրի օրենսդրության խստությունը եւ կիրառումը  ցածր մակարդակի վրա է

ԷկոԼուր

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցի համաձայն` վատթարացել են Հայաստանի դիրքերը շրջակա միջավայրի օրենսդրության խստության եւ կիրառման ցածր մակարդակի առումով: Այս ասպեկտում 140 երկրների շարքում 100-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 120-րդ հորիզոնական: Մեր երկիրն իր դիրքերը զիջել է նաեւ զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված մարքեթինգի արդյունավետության, օդային հաղորդակցության երկկողմ համաձայնագրերի սահմանափակ քանակի, զբոսաշրջության արդյունաբերության կայուն զարգացման, հյուրանոցային համարների քանակի առումով:

Ըստ «2013թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի»` Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում, իսկ ԱՊՀ երկրների հետ համեմատ զբաղեցնում է 5-րդ տեղը` զիջելով Ռուսաստանին (63), Վրաստանին (66), Ուկրաինային (76) և Ադրբեջանին (78) և գերազանցելով Ղազախստանին (88), Մոլդովային (102), Ղրղզստանին (111) և Տաջիկստանին (114): 2013 թվականին աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը գլխավորում են Շվեյցարիան, Գերմանիան և Ավստրիան, իսկ ԱՊՀ երկրների խմբում զբոսաշրջության բնագավառում ամենամրցունակը Ռուսաստանն է (63-րդ տեղ): 

Նոյեմբերի 21-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել այդ ոլորտի կայուն զարգացումը: Ծրագրում շրջակա միջավայրի մասով նախատեսվում է.« 1. Շրջակա միջավայրի պահպանությանն   առնչվող օրենսդրության կիրառման հետևողական  ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում, 2. Շրջակա միջավայրի պահպանության  օրենսդրությանն առնչվող տեղեկատվության հասանելիության ապահովում, հանրային իրազեկման աշխատանքների իրականացում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում  զեկույցի տվյալ ցուցիչին համապատախանող սոցիալական  հարցման, հասարակության հետ հետադարձ կապի ապահովում և արդյունքների ամփոփում, առկա խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների մշակում և ներկայացում»:

Նոյեմբեր 25, 2013 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր