

ԷկոԼուր
Հերթական շինարարությունը հերթական զավթված տարածքի վրա: Այս անգամ բողոքում են Երեւանի Արցախի 7 հասցեի բնակիչները: Shamshyan.com-ի փոխանցմամբ` սեփական տների բնակիչների զայրույթի պատճառը դարձել է հարակից բարձրահարկ շենքի կառուցումը: Աղբյուրի համաձայն`կառույցի սեփականատեր Վարշամ Գալոյանը խոստացել էր զերծ պահել բնակիչներին որեւէ անհարմարությունից, սակայն ընթացքում պարզվել է, որ շենքի ետնամասում պետք է կառուցվի ևս 3-4 հարկանի շինություն, որը կփակի շուրջ 100 տների ավտոճանապարհը: Մանրամասները` shamshyan.com-ի տեսանյութում:
Նոյեմբեր 26, 2013 at 16:25
