

ԷկոԼուր
Սույն թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:30-ը, Մաշտոցի պուրակին հարող գյուղատնտեսական տոնավաճառում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) կգործի գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք՝ նվիրված գյուղի կանանց միջազգային օրվան:
Ցուցահանդես-վաճառքն իրականացնելու է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ՝ «Կանայք որպես փոփոխության գործոն` Հայաստանում գյուղի կանանց դերի ուժեղացում» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են միայն նշված ծրագրում ընդգրկված գյուղերի կանայք, որոնք ներկայացնելու են իրենց աշխատանքի արդյունքը: Տարբեր համայնքներ ներկայացնող կին գյուղատնտեսների համար միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման համար:
Ինչպես գյուղատնտեսական տոնավաճառների, այնպես էլ այս դեպքում, գնորդը հնարավորություն կունենա անմիջապես արտադրողից գնելու ագրոքիմիկատների հնարավորինս պակաս օգտագործմամբ աճեցրած գյուղմթերքներ:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լուսանկարը`«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի
Նոյեմբեր 29, 2013 at 19:12
