

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով` սույն թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում, գետաբերաններում, գոտևորող մայրուղիներում եւ քաղաքային շուկաներում, ինչպես նաև` ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, Ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր: Հրամանագրով սահմանված միջոցառումները արդյունավետ իրականացնելու նպատակով` ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր:
Դեկտեմբեր 04, 2013 at 11:05
