Հայաստանը Մաքուր զարգացման մեխանիզմների գծով լավագույն երկրներից մեկն է

Հայաստանը Մաքուր զարգացման մեխանիզմների գծով լավագույն երկրներից մեկն է

ԷկոԼուր

Հայաստանը Մաքուր զարգացման մեխանիզմների գծով 196 երկրների շարքում ճանաչվել է 3 լավագույն երկրներից մեկը: Այս մասին սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ Արամ Հարությունյանի` դա  գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների հետ ՀՀ բնապահպանության  նախարարության  համագործակցության արդյունք է: 

Որպես միջազգային գործընկերության արդյունք` Արամ Հարությունյանը  նաեւ նշել է, որ 2012 թվականին Բնապահպանության նախարարությանը շնորհվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի հոբելյանական պատվոգիր: Իսկ 2013թ. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից շնորհվել է «Եվրոպական պահպանվող տարածքի» դիպլոմ, որն առաջինն է տարածաշրջանում:

Դեկտեմբեր 10, 2013 at 11:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր