

ԷկոԼուր
Անտառային տնտեսության ոլորտում համագործակցության հարցը կքննարկվի ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստում: Նիստին մասնակցելու համար դեկտեմբերի 13-ին Մոսկվա մեկնեց ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, կքննարկվեն նաեւ գիտատեխնիկական, վիճակագրության ոլորտներում համագործակցության հարցեր: Ընդհանուր առմամբ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց:
Դեկտեմբեր 17, 2013 at 17:28
