Ռուսաստանի Դաշնության հետ հուշագիրը պատրաստ է ստորագրման

Ռուսաստանի Դաշնության հետ հուշագիրը պատրաստ է ստորագրման

ԷկոԼուր

Բնապահպանական ոլորտում այլ պետությունների հետ  երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռեւս 2013թ-ին նախապատրաստել է 4 երկկողմ համագործակցության հուշագիր Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի, Լեհաստանի եւ Ղազախստանի հետ: Հուշագրերից ստորագրմանը պատրաստ է միայն Ռուսաստանի Դաշնության հետ հուշագիրը, իսկ մյուսները` համաձայնեցման փուլում են:

Հայաստանը բնապահպանության ոլորտում  22 միջազգային կոնվենցիաների եւ արձանագրությունների անդամ է: 2013 թ-ին միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել են 14 ազգային և  8 տարածաշրջանային ծրագրեր:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության` Կովկասի բնության հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև 2011 և 2013թթ. կնքված դրամաշնորհային պայմանագրերի շրջանակներում  2013 թ-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցներին և «Արևիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին: 2013թ-ին Կովկասի բնության հիմնադրամի տրամադրած ընդհանուր գումարը կազմել է 121 296 հազար ՀՀ դրամ: 

ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով ներկայացվել է 9 ծրագիր և ավելի քան 10 պայմանագիր՝ դրանք բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու նպատակով:

Հունվար 08, 2014 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր