

ԷկոԼուր
2013թ-ի Հայաստանի Օրհուս կենտրոնների Բարի կամքի դեսպան կոչումը շնորհվել է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանին, Counterpart Int. հայաստանյան գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կարել Հոֆստրային եւ կանադացի գործարար Բիլ Մավրիդիսին: Ինչպես տեղեկացնում է aarhus.am կայքը, կոչումը շնորհվել է արդար համոզմունքների ու քաղաքացիական գիտակից հասարակության կայացման գործում անձնվեր նվիրումի համար:
Օրհուս կենտրոնների կողմից այս նորամուծությունը սահմանվել է Կենտրոնների գործունեության մասին տեղեկատվության առավել լայն տարածման և նոր գործընկերների ներգրավման նկատառումներով: Ընտրված խորհրդանիշը բովանդակում է ինֆորմացիայի փոխանակման բացառիկությունը: Այն բրոնզեդարյան վաղեմության, արեգակնային համակարգի կառուցվածքը, տիեզերքի ու Երկրի միջև հաղորդակցային կապն արտահայտող բացառիկ մոդել է, որը հայտնաբերվել է Սևանի ավազանում Ք.ա XII - XI դդ և ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում:
Լուսանկարները` aarhus.am կայքի
Հունվար 09, 2014 at 13:13




